Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագարությունները՝ Political Box-ի օրակարգում

ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագարությունները՝ Political Box-ի օրակարգում
12.03.2018 | 16:10

Մարտի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագրի երկրորդ միջոցառումը: «Քաղաքական արկղի» հյուրերն այս անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն էին:


Սամվել Ֆարմանյանն ողջույնի խոսքում նշեց, որ ողջունում է նման նախաձեռնությունը, քանի որ ակտիվ երիտասարդները ժամանակակից միտումների, արժեքների , ձգտումների կրողն են, և նման երիտասարդների հետ պետք է մշտապես հաղորդակցման տարբերակներ ստեղծել: Ըստ պատգամավորի՝ իմացության անհրաժեշտ է իմանալ,թե ինչով է շնչում երիտասարդությունը, ինչ սպասելիքներ ունի և ինչ արժեքների կրող է նա:
Ողջույնի խոսքից հետո ԱԺ պատգամավորը երիտասարդների հետ զրուցեց «ԵԽԽՎ-ն` որպես հայ-ադրբեջանական դիպլոմատիկ առճակատման հարթակ» թեմայի շուրջ, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին:
Հաջորդ հյուր-փորձագետը թուրքագետ Լևոն Հովսեփյանն էր. «Այս ծրագիրն ինձ համար պարտավորեցնող և ոգևորիչ է, քանի որ նման այնպիսի ձևաչափ է, որտեղ գործ ունես հասարակության կարևորագույն շերտի հետ՝ մեր երիտասարդության, որտեղ քննարկումները դառնում են փոխշահավետ, և անգամ, փորձագետները դուրս են գալիս այստեղից ավելի հարստացած ու հագեցած՝ թե՛ հոգեպես և թե՛ ինտելեկտուալ առումով»,- նշեց թուրքագետը:
Փորձագետի պատրաստած «case»-ի միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ուժերը փորձել միջազգային քաղաքագիտական քննարկում-մրցույթում, որը կրում էր «Հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը» խորագիրը:


Մրցութի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, և հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանականերով:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ